Ինչի՞ «մասին» է Արամ Վեհափառի լռությունը. Քաղաքական վերլուծաբան
Հասարակություն
10:41 12/06/2025
Հայաստան

Ինչի՞ «մասին» է Արամ Վեհափառի լռությունը. Քաղաքական վերլուծաբան

«Եվ վերստին հարց բարձրաձայնեք, թե ինչի՞ «մասին» է այսքան օր շարունակ լռում Արամ Առաջին Վեհափառը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ու հետեւողական թիրախավորել է Գարեգին Երկրորդ Վեհափառին»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Ինչի՞ «մասին» է Արամ Վեհափառի լռությունը, որը ԱՄՆ նախագահի ընտրության քվեարկությունից երկու օր առաջ հեռախոսազրույց էր ունեցել այդ պահին դեռեւս թեկնածու Դոնալդ Թրամպի հետ: Հեռախոսազրույց, որը գործնականում նույն հանրային խմբերն ու անհատները Հայաստանում մատուցում էին գրեթե Թրամպի անմնացորդ սեր Հայաստանի նկատմամբ:

Արամ Առաջինը հայ ժողովրդի եւ Հայաստանի թշնամին չէ իհարկե: Ավելին, նա կարեւորագույն ռեսուրս է հենց հայկական պետականության համար: Բայց, մենք պետք է պրոցեսները փորձենք հասկանալ շերտ առ շերտ, այլ ոչ թե «կենաց  առ կենաց», որպեսզի Հայաստանի հանրությանը վերածենք ոչ թե խնջույքի մասնակցի, այլ համաշխարհային պատմության այս մեծ շրջադարձի քաղաքական սուբյեկտի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչի՞ «մասին» է Արամ Վեհափառի լռությունը. Քաղաքական վերլուծաբան