Թրամփն արձագանքել է Իրանի դեմ հարձակմանը. Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Իրանի միջուկային հարցի դիվանագիտական լուծմանը
Քաղաքական
08:49 13/06/2025
Տարածաշրջան

Թրամփն արձագանքել է Իրանի դեմ հարձակմանը. Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Իրանի միջուկային հարցի դիվանագիտական լուծմանը

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Իրանի միջուկային հարցի դիվանագիտական լուծմանը»,-արձագանքելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ ամբողջ վարչակազմին հանձնարարվել է բանակցություններ վարել Իրանի հետ։ Նրանք կարող են հիանալի երկիր լինել, բայց նախ պետք է լիովին հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու իրենց հույսերից»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder