Ստորգետնյա կառույցներն արագորեն վերածվում են հիվանդանոցների, մարդիկ մեծ քանակությամբ սնունդ են գնում. Ինչպես են Իսրայելում պատրաստվում Իրանի հակահարվածներին
Քաղաքական
13:50 13/06/2025
Տարածաշրջան

Ստորգետնյա կառույցներն արագորեն վերածվում են հիվանդանոցների, մարդիկ մեծ քանակությամբ սնունդ են գնում. Ինչպես են Իսրայելում պատրաստվում Իրանի հակահարվածներին

Իսրայելում իշխանություններն ու քաղաքացիներն ակտիվորեն պատրաստվում են Իրանի հակահարվածների հնարավոր հետևանքներին։
CNN-ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես ստորգետնյա շինություններ են բերվում բժշկական սարքավորումներ, դեղորայք ու մահճակալներ՝ Իրանի հասցնելիք հարվածներից հնարավոր տուածներին բուժօգնություն տրամադրելու համար։

Քաղաքացիները մեծ քանակությամբ ջուր, մերքներ են գնում խանութներից։

Միաժամանակ DW-հայտնում է, որ Իսրայելը չեղարկել է օդային ռմբակոծության ապաստարանների մասին նախազգուշացումը, քանի որ կարողացել է խոցել մեծ թվով իրանական անօդաչու թռչող։

«Ապաստարաններին մոտ մնալու անհրաժեշտությունը վերացել է»,-հայտարարել է բանակի ներքին ճակատի հրամանատարությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder