Իսրայելը նախատեսել է 14-օրյա գործողություններ Իրանի դեմ. The Wall Street Journal
Քաղաքական
16:55 13/06/2025
Տարածաշրջան

Իսրայելը նախատեսել է 14-օրյա գործողություններ Իրանի դեմ. The Wall Street Journal

Իսրայելը նախատեսել է 14-օրյա գործողություններ Իրանի դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal–ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ռազմական գործողությունը կտևեն այնքան, որքան անհրաժեշտ է։

Իսրայելը հայտարարել է, որ հարձակման առաջին ալիքն ավարտվել է 200 ռեակտիվ կործանիչներ Իրանի տարածք արձակելուց հետո։ Հարվածներ են հասցվել ավելի քան 100 թիրախի, գործի է  դրվել ավելի քան 330 տարբեր զինամթերք։ 

 Իրանն ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Իսրայելից հայտնել են, որ դրանց մեծ մասը ոչնչացվել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder