Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է, և այս պահին ես որևէ մտահոգիչ տվյալ չունեմ»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Հարցին՝ արդյո՞ք պաշտպանության նախարարությունը գնահատել է Սյունիքի վրա հարձակման հնարավորությունը՝ հաշվի առնելով հարևան Իրանում տեղի ունեցող դեպքերը, Ա Սարգսյանն ասաց. «Բնականաբար, տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալյացա պետք է անհնագստություն պատճառի բոլորիս։ Նախարարությունը հետևում է իրադարձություններին»։
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանվելու, փոխնախարարն ասաց. «Հայաստանը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների, ամբողջ ներուժի չափով, եթե դրա կարիքը լինի։ Սակայն Հայաստանը պետք է ամեն ինչ անի քաղաքական առումով՝ տարածաշրջանում էսկալյացիոն դեպքեր չլինեն»։