Հայերի շրջանում տուժածներ չկան. Չերնամորյան
Քաղաքական
11:36 16/06/2025
Աշխարհ

Հայերի շրջանում տուժածներ չկան. Չերնամորյան

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում զոհերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է  Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը։

«Հերթը մեզ հասավ, Պետախ Տիկվայում այս պահին 4 զոհ, տասնյակ, վիրավորներ, հայերի շրջանում տուժածներ չկան , մենք լավ ենք»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի և Իրանի միջև մահացու հակամարտության չորրորդ օրն է, անցած գիշեր երկու կողմերն էլ նոր հրթիռներ են արձակել։ Երկուշաբթի առավոտյան Իրանը հարվածել է Իսրայելի նավթավերամշակման գործարանին և վնասել էլեկտրաէներգիայի ցանցի մի մասը: Երկու կողմից էլ կան զոհեր, վիրավորներ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայերի շրջանում տուժածներ չկան. Չերնամորյան