Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Սամվել Կարապետյանին. հատուկ ջոկատայինները ներխուժել են նրա տուն
Իրավունք
17:57 17/06/2025
Հայաստան

Փաշինյանը հրահանգել է ձերբակալել Սամվել Կարապետյանին. հատուկ ջոկատայինները ներխուժել են նրա տուն

Panorama.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ ջոտայինները քիչ առաջ ներխուժել են «Տաշիր» ընկերությունների սեփականտեր Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Մոնումենտի Ուլնեցի փողոցում, որտեղ գտնվում է Կարապետյանի առանձնատունը, այս պահին իրարանցում է։ 

Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրի՝ Կարապետյանի կողմից այսօր ի պաշտպանություն եկեղեցու հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «ասֆալտին փռել» գործարարին։
Ավելի վաղը, Փաշինյանը սոցցանցում,  ՔՊ-ականները ԱԺ ամբիոնից հարձակում էին սկսել գործարարի դեմ։

Փորձագետների գնահատմամբ, Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը քաղաքական դրդապատճառներով հետապնդում է։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder