Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
CNN. Թրամփը հնարավոր է համարել Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի հակված է օգտագործել ամերիկյան բանակը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար, չնայած նախկինում ձեռնարկված դիվանագիտական ջանքերին։
Այս մասին CNN-ին հայտնել են վարչակազմում քննարկումների ընթացքին ծանոթ երկու աղբյուրներ։
Զրուցակիցների խոսքով՝ Թրամփը դեռևս չի բացառել խաղաղ կարգավորման հնարավորությունը, բայց միայն Թեհրանի կողմից էական զիջումների դեպքում։ Սակայն վերջին օրերին նրա դիրքորոշումը նկատելիորեն կոշտացել է, և նա ավելի ու ավելի քիչ է հակված բանակցությունների։ Հրապարակմանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։