Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանն ԱԺ ամբիոնից uպառնաg ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ ազատել աշխատանքից
«Եթե այդ ահազանգը կա, դա արդեն հաղորդում է հանցագործության մասին և իրավապահները դրանով կզբաղվեն, համոզված եմ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Վերջինս հայտարարեց, որ տեղեկություն են ստանում՝ այժմ դատարանում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի հարցը, դատարանի մոտ տեղի է ունենում «մինի ցույց» և այդ ցուցից բազմամարդ, տեսարժան կադրեր ստանալու համար ստիպողաբար ՀԷՑ-ի, և ոչ միայն ՀԷՑ-ի, անձնակազմից մարդկանց բերում են դատարանի մոտ, ինչը քրորեն պատժելի արարք է։
Փաշինյանը շարունակեց. «ՀԷՑ-ը շատ արագ լինելու է պետական սեփականության։ ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա, այս պահին, կֆիքսենք մենք, այդ գործողությունն են անում, մարդկանց սպտիպողաբար ցույցի են բերում, հետո չասեն՝ վայ, բա գիտեք և այլն, բոլորն ազատվելու են աշխատանքից։
Ծնկաչոք գալու են մեր դռների դեմ կանգնեք, ոչ մեկին ներում չի լինելու։
Այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն ու կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան, նրանք կխրախուսվեն, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն մասնակցել որևէ հավաքի, նրանց հետո որևէ բան տեղի չի ունենա, պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։
Իսկ նրանք, ովքեր ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, վստահ չեմ, կարո՞ղ են հետո աշխատել «Տաշիր պիցայում», թե՞ ոչ։
ՀԷՑ-ի աշխատողներին կարճ ասում եմ՝ ովքեր ներգրաված են, պատժվելու եք»։