Մեր եկեղեցու, ժողովրդի կողքին եմ, թքած ունեմ իրենց վրա էլ, էլցանցի վրա էլ. Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ տանից
Քաղաքական
03:50 18/06/2025
Հայաստան

Մեր եկեղեցու, ժողովրդի կողքին եմ, թքած ունեմ իրենց վրա էլ, էլցանցի վրա էլ. Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ տանից

Քիչ առաջ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ  առանձնատնից դուրս եկավ և իրավապահ մարմինների ուղեկցությամբ ավտոմեքենայով հեռացավ։

«Ասելիքս նույնն է՝ մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել.... ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրեց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»,-առանձնատնից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը։

Չնայած ուշ ժամին՝ առանձնատան մոտ հավաքված են մեծ թվով մարդիկ։ 

«Բոլորիցդ շատ գոհ եմ, բայց չմոռանաք մի հատ լավ դաս կտաք սրանց»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Այժմ Ս.Կարապետյանի աջակիցները հավաքվել են Նալբանդյան պողոտայում՝ Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի դիմաց:

Հիշեցնենք՝ news.am-ի հաղորդմամբ, Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Այդ հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ուզում են ձերբակալել Սամվել Կարապետյանին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր եկեղեցու, ժողովրդի կողքին եմ, թքած ունեմ իրենց վրա էլ, էլցանցի վրա էլ. Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ տանից