Չեմ բացառում, որ Իսրայելը միջուկային զենք կիրառի Թեհրանի դեմ. Հայկ Նահապետյան
Քաղաքական
10:12 19/06/2025
Տարածաշրջան

Չեմ բացառում, որ Իսրայելը միջուկային զենք կիրառի Թեհրանի դեմ. Հայկ Նահապետյան

Ի՞նչ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվում Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններով։ Արդյո՞ք մեծանում է միջուկային պատերազմի վտանգը։ Հայաստանն ի՞նչ ռիսկերի հետ կբախվի Իրանում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով, եթե դրանք շարունակվեն և նոր մասնակից պետություններ ներգրավվեն։ Վերոնշյալ հարցերի վերաբերյալ  «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

 Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.

•Աշխարհում ռազմական առումով կա երկու հզոր պետություն, երրորդը չկա և դրա չափորոշիչը 6000 և ավել միջուկային մարտագլխիկներով հրթիռներն են։ ԱՄՆ-ը ունի խնդիր՝ այն Չինաստանի տնտեսությունն է, որը մրցակից է իր տնտեսությանը։ Որպեսզի չինաստանի տնտեսությունը ծնկի գա, այն ինչը որ հիմա տեղի է ունենում մերձավոր արևելքում, ուղղակիորեն հարվածելու է չինաստանի տնտեսությանը։ Պատահական չէր որ ռազմական գործողությունների ժամանակ Չինաստանը բեռնատարներով, ես կարծում եմ, որ առաջին հերթին հակաօդային պաշտպանության զենքեր էր ուղարկում Իրան։

•Եթե հրեաների փրկիչը՝ Մաշաթը պիտի գա, իսկ իսրայելցիներն այդպես են արձանագրում, ապա նրա նստատեղը Սողոմոնի տաճարը պետք է լինի, իսկ այդ տաճարը կառուցելու համար Ալ-Ակսան պետք է ոչնչացվի»։ Ալ-Ակսան հիմա ոչնչացնես՝ 5 մլն պաղեստինցի մահապարտ ես ստանում հենց Իսրայելի տարածքում, էլ չեմ ասում Իսլամ աշխարհում։

•ԱՄՆ-ը ստարտեգիական՝ համաշխարհային տիրապետության խնդիր է լուծում, այդ խոչընդոտն իր համար մի պետություն է և այն Չինաստանն է։ Չինաստանին ծնկի բերեց՝ ուժային առումով դառնում են երկու հզոր պետություն՝ ԱՄՆ և ՌԴ, բայց ԱՄՆ-ը համար մեկն է դառնում, քանի որ իր տնտեսությունը Ռուսաստանի տնտեսությունից շատ ավելի հզոր է։

•ԱՄՆ ղեկավարը կեղծում էր, 79 տարեկան անձ, որն իրեն քրիստոնյա էր համարում, հրապարակավ կղծեց, իր երկրի պետական շահն է երևի։

•Ներքին անկայունությունը կարող է առաջ բերել անջատողական տրամադրություններ, այդ տրամադրությունները գեներացված են նվազագույնը երկու էթնիկ խմբի մոտ՝ բելուջների և ազերիների

•Ես հիմա գամ Թրամփի զգուշացմանը, որ Թեհրանի 13 մլն բնակչությանն ասում էր դուրս եկեք։ Ես չեմ բացառում որ Իսրայելն ուղղակի միջուկային զենք կիրառի Թեհրանի նկատմամբ։ Դրանից հետո, ըստ անգլոսաքսոնական ընկալումների, Իրանը պետք է հանձնվի։

•Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ միջուկային զենք կիրառվի, իրանը չի հանձնվելու։

•Երկու օր է սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որտեղ Իրանը հասկացնում է, որ ինքը ևս միջուկային մարտագլխիկներ ունի։

 •Փաշինյանին բերել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բերվել է մի քանի երկրների հատուկ ծառայությունների կողմից, բայց այս պահին ամբողջությամբ ստրատեգիական հարցերով կուռացիան անում է Մեծ Բրիտանիան, մարտավարական առումով՝ Ադրբեջան-Թուրքիա։ Նպատակը ո՞րն է...

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder