Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանն իր հետ Ստամբուլ է տարել երկու լուսանկարիչ, երկու օպերատոր, նրանք կգիշերեն Թուրքիայում
Նիկոլ Փաշինյանն այսօր Թուրքիա է մեկնել հատուկ չվերթով՝ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով։
Փաշինյանի հետ մեկնել են նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, երկու լուսանկարիչ, երկու օպերատոր։ Թուրքիա մեկնած պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Պետական պահպանության ծառայության պետ Ա. Գասպարյանը, անվտանգության աշխատակիցներ, թարգմանիչներ և այլք։
Ընդհանուր առմամբ պատվիրակության կազմում է 14 մարդ։ Փաշինյանի որոշման համաձայն, նրանք գիշերելու են Թուրքիայում։
«Կատարել Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև թարգմանչական ծառայության և հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին»,-մասնավորապես նշված է իրավական ակտում։