Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լիբանանի հայկական համայնքում Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև հակամարտությունը ընկալվում է որպես բախում. Եղիա Թաշչյան
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը կարող է կապված լինել Հայաստանի իշխանությունների կողմից 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին վերացնելու արշավի հետ։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերով լիբանանահայ փորձագետ Եղիա Թաշչյանը։
«Այս ձերբակալությունը, ինչպես նաև այլ ընդդիմադիր ակտիվիստների դեմ գործողությունները, կարող են կապված լինել հաջորդ տարվա (2026 թվականի.) խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական մրցակիցներին ճնշելու փորձերի հետ»,-ասել է Թաշչյանը։
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտության մասին, որի ֆոնին ձերբակալվել է գործարարը, լիբանանցի վերլուծաբանը նշել է, որ նման իրադարձությունները սպառնում են ՀՀ ազգային միասնությանը։
«Քաղաքական գործիչների և հոգևորականության միջև տարաձայնություններ կային, բայց եկեղեցու՝ որպես հոգևոր հաստատության նկատմամբ հարգանքը միշտ պահպանվել է։ Փաշինյանի օրոք այս հարգանքը խախտվել է։ Կառավարության և եկեղեցու միջև լարվածության սրումը խորացնում է հայ հասարակության պառակտումը, խորացնում բևեռացումը և խաթարում ազգի միասնությունը», -ընդգծեց Թաշչյանը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Լիբանանի հայկական համայնքում Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև հակամարտությունը ընկալվում է ոչ թե որպես անձնական վեճ, այլ որպես եկեղեցու և գործող կառավարության միջև բախում։
«Եկեղեցին դարեր շարունակ կարևոր դեր է խաղացել հայկական մշակույթի և ինքնության պահպանման գործում։ Հայկական պետականության բացակայության ժամանակահատվածներում հենց եկեղեցին էր, որ մարմնավորում էր ազգը, այդ պատճառով մենք Հայ Առաքելական Եկեղեցին անվանում ենք Ազգային Եկեղեցի», - հավելեց Թաշչյանը։