Իսրայելը թիրախավորել է Սպահանի միջուկային հետազոտական համալիրը. Իրանցի պաշտոնյա
Քաղաքական
09:47 21/06/2025
Տարածաշրջան

Իսրայելը թիրախավորել է Սպահանի միջուկային հետազոտական համալիրը. Իրանցի պաշտոնյա

Իսրայել-Իրան պատերազմն այսօր թևակոխում է արդեն երկորրդ շաբաթը։ Իսրայելն Իրանի վրա հարձակվել էր հունիսի 13-ին։

Այսօր Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են Իրանի ամենամեծ միջուկային հետազոտական ​​համալիրը, որը գտնվում է Սպահանում։ Այս մասին գրում է  CNN-ը՝ վկայակոչելով Fars լրատվական գործակալությանը  նահանգապետի տեղակալի հայտարարությունը։

Սպահանի նահանգի մի քանի այլ տարածքներ նույնպես թիրախավորվել են, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իրանի ՀՕՊ համակարգերը կասեցրել են իսրայելական հարձակումները, սակայն որոշները հաջողությամբ անցել են։

«Հարձակումների ժամանակ լսված պայթյունների մեծ մասը եղել է ՀՕՊ համակարգերի գործողություններից, իսկ մյուսները՝ թշնամու հարձակումներից», -նշումէ  աղբյուրը։

Նահանգապետի տեղակալը հայտնել է, որ հարձակման պատճառով վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել, սակայն բնակիչներին խորհուրդ է տրվել խուսափել տարածքից, որպեսզի փրկարարական և ճգնաժամային կառավարման անձնակազմը կարողանա կատարել իրենց աշխատանքը։

Կիսապաշտոնական MEHR լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սպահանի նահանգապետի գրասենյակի անվտանգության և իրավապահ մարմինների տեղակալ Ակբար Սալեհին ասել է, որ Իսրայելը հարձակումներ է գործել նահանգի մի քանի վայրերի վրա, սակայն նավթավերամշակման գործարանին հարվածներ չեն հասցվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder