Վերացվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթների կասեցումը
Հասարակություն
09:42 23/06/2025
Հայաստան

Վերացվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթների կասեցումը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։

Տեսչական մարմնի հաղորդմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերացվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթների կասեցումը