Մոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև
Հասարակություն
14:36 24/06/2025
Հայաստան

Մոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև

ՀՀ մի խումբ քաղաքացիներ  մոմավառություն են կազմակերպել Հայաստանում Իրանի դեսպանության դիմաց՝ զորակցություն հայտնել հարևան ու բարեկամ Իրանի ժողովրդին։   

ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահիրին շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին  ակցիայի մասին.  «Ձեր զորակացությունը շատ կարևոր է մեր ժողովրդի համար։  Ձեր ներկայության մասին մենք կփոխանեցենք Իրանին»։

Մոմավառության մասնակից Էլեն Մանանդյանն ասաց. «Այս ակցիան մեզ համար ոչ միայն մեր զորակացությունն է մեր բարեկամ Իրանին, մեր նպատակն է  նաև ինչ-որ ձևով լսելի դարձնել հայ հասարակությանը, որ չարիքը քնած չէ, ցանկացած պահի Հայաստանը ես կարող է հարձակման ենթարկվել, իսկ աշխարհը կշարունակի պահպանել իր հացավոր լռությունը, ոչ մի ձևով չի պաշտպանի մեզ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոմավառություն՝ ՀՀ-ում Իրանի դեսպանության առջև