Մեր ուժն է ստիպել Իսրայելին գալ եզրակացության, որ պետք է հրադադար հաստատել. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան
Քաղաքական
14:10 24/06/2025
Հայաստան

Մեր ուժն է ստիպել Իսրայելին գալ եզրակացության, որ պետք է հրադադար հաստատել. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան

«Իրանին այս պատերազմը պարտադրվեց, որը տևեց 12 օր։ Մեր ժողովուրդը զինված ուժերի ու բոլոր կառույցների շուրջ համախմբած, արժանի պաշտպանություն իրականացրեց, թշնամին, ի վերջո, ստիպված եղավ ընդունել հրադադարը»,- լրագրողներին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահիրին։

Նա նշեց, որ իրենց տվյալներով,  այսօր առավոտից հրադադար է հաստատվել, որն ընդհանուր առմամբ պահպանվում է։

«Հավատարիմ կմնանք այս հրադադարին այնքան, ինչքան մեր թշնամին հավատարիմ կմնա դրան։ Սակայն եթե որևէ հերթական սխալ քայլն իրականացվի Իրանի դեմ,  վստահ  կարող եմ ասել, որ մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի»,- ասաց դիվանագետը։

Հարցին՝ հնարավո՞ր է Իրանն այս ամենից դուրս գա թուլացած, նա  պատասխանեց. «Ոչ, հնարավոր չէ։ Առհասարակ, կարող եմ ասել, որ այսօր Իրանում համերաշխությունն ու միասնականությունը նախկինից ավելի բարձր է, մեր պատրաստակամությունը՝  պաշտպանել մեր հայրենիքը, նախկինից ավելի բարձր է։

Ոչ մի թուլություն, ոչ մի թույլ կետ, թե մեր ժողովորդի մեջ, թե պետական համակարգում, գոյություն չունի։

Եթե որևէ մի թուլություն լիներ, ապա նրանք կշարունակեին այս գործողությունները, հենց մեր ուժն է ստիպել նրանց գալ այդ եզրակացություն, որ պետք է հրադադար հաստատել»։

Փոխդեսպանի կարծիքով, Իսրայելն իր նպատակներին չի հասել. «Նրանք  ցանկանում էին սպառնալ, վտանգի ենթարկել մեր երկրի գոյություն։ Այս նպատակները չիրականացան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ուժն է ստիպել Իսրայելին գալ եզրակացության, որ պետք է հրադադար հաստատել. ՀՀ-ում Իրանի փոխդեսպան