Իրանը ձերբակալել է երրորդ եվրոպացիուն՝ Իսրայելի համար աշխատելու կասկածանքով
Քաղաքական
18:00 24/06/2025
Տարածաշրջան

Իրանը ձերբակալել է երրորդ եվրոպացիուն՝ Իսրայելի համար աշխատելու կասկածանքով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ձերբակալել է եվրոպական երկրի երկրորդ քաղաքացու՝ Իսրայելի համար աշխատելու կասկածանքով։ Այդ մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ին։

Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է Հորմոզգան նահանգում՝ Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ հավաքելու ժամանակ։

«Այս տղամարդը, որը սկզբում երկիր է մտել որպես զբոսաշրջիկ և ճանապարհորդել է տարբեր նահանգներ, այդ թվում՝ Հորմոզգան նահանգ՝ գաղտնի և ռազմական կենտրոնների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար, ձերբակալվել է Հորմոզգան նահանգում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության անհայտ անդամների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Չի նշվում, թե ձերբակալված տղամարդը որ երկրի քաղաքացի է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը ձերբակալել է երրորդ եվրոպացիուն՝ Իսրայելի համար աշխատելու կասկածանքով