Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կնոջը՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավարն Էլիզաբեթ Պետրոսյանը վկայի դատավարական կարգավիճակով հրավիրվել է հարցաքննություն։ Այս մասին լրագրողների փոխանցեց փաստաբան Մ. Սաֆարյանը։
Է. Պետրոսյանին, տան խուզարկությունից հետո, հրավիրվել է Էրեբունու քննչական բաժին։ Փաստաբանը լրագրողներին ասաց, որ Էլիզաբեթ Պետրոսյանը հրավիրվել էր հարցաքննության վկայի դատավարական կարգավիճակով, որին նախորդել է իրենց տանն իրականացված խուզարկությունը «ենթադրյալ ահաբեկչության կազմակերպման, իշխանությունը զավթելու» վերաբերյալ հարուցված գործի շրջանակում։
«Խուզարկության որոշման մեջ Էլիզաբեթ Պետրոսյանի մասով որևէ ենթադրյալ հանցագործության հետ առնչություն մատնանշված չէ»,- ասաց փաստաբանը։
Էլիզաբեթ Պետրոսյանի բնորոշմամբ, այս ամենը քաղաքական հիստերիա է. «Մենք տեսնում ենք, թե խելառի գլխում ինչ է կատարվում»։
Մանրամասն՝ տեսանյութում։