Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին. Գոհար Մելոյան
Իրավունք
18:39 25/06/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին. Գոհար Մելոյան

«Իրավական եզրութաբանությամբ, «ակնհայտ քաղաքական հետապնդում» եզրույթն է», որը հենց ԵԽԽՎ-ն հատուկ այսպիսի առիթներով դեռևս 2012 թվականին իր 1900-րդ բանաձևով տվեց»,- Քննչական կոմիտեի դիմաց  Panorama.am-ին ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով Բագրատ Սրբազանի և մոտ 15 այլ քաղաքացիներին իշխանափոխության և ահաբեկչության մեղադրանքներով կալանավորելու փաստը։

Սահմանադրագետը իշխանությունների գործողությունները տեսավ 2026 թվականի ընտրությունների ուղեծրում, երբ մեծ վարչական ռեսուրս ներդնելով և պարտվելով Գյումրիում, նրանք այս կերպ նախապատրաստվում են համապետական ընտրություններին։

«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, որովհետև նույն աշխարհի առջև այլևս չխորշեց ժողովրդավարության գոնե ձևական, ֆորմալ կողմն ապահովելուց խուսափել»,-ասաց Մելոյանը;

Նա հիշեցնեց, որ Բագրատ սրբազանն առաջնորդել է գործող իշխանությունների դեմ ամենամասշտաբային պայքարը, որի ժամանակ գոնե մեկ անգամ բռնության կոչ չի հնչեցվել։

«Հակառակը Սրբազանի կոչեը, ուղենիշը եղել է հաշտությունը, համերաշխությունը, խաղաղությունը և միակ թիրախը՝ հայապահպանության նպատակը որպես վերջնակետ»,-հիշեցրեց սահմանադրագետը և հավելեց հիմա փորձում են բռնության տարաբնույթ մեղադրանքներ առաջադրել Բագրատ սրբազանին, ինչը բացառապես քաղաքական գորևծընթաց է և այդ մարդկանց քաղաքական դաշտից հեռացնելու նպատակ է հետապնդում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder