Կալանավորված Հրայր սարկավագը վերջին անգամ Ստեփանակերտի Մայր տաճարում կատարվել է «Տեր Ողորմեան»
Հասարակություն
11:29 27/06/2025
Հայաստան

Կալանավորված Հրայր սարկավագը վերջին անգամ Ստեփանակերտի Մայր տաճարում կատարվել է «Տեր Ողորմեան»

Երկու ամսով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը եղել է Արցախի թեմի «Երիտասարդաց միության» պատասխանատուն։ 

«Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին աղոթքն ու Տեր Ողորմեան հնչեցին 2023թ. հոկտեմբերի 1-ին։

Այդ օրն էլ, ինչպես բոլոր մյուս օրերին, Հրայր սարկավագը քայլերն ուղղեց Ստեփանակերտի Մայր տաճար։

Վատառողջ էր, բայց ընկերոջ խնդրանքով երգեց «Տեր Ողորմեան»։

-«Ձայնս կտրված էր ու ի զարմանս ինձ ձայնս դուրս եկավ»։

Հրայր սարկավագ Հակոբյանը 2015-2017 զորակոչվել էր ՊԲ՝ որպես գնդերեց։ Մասնակցել և՛ քառօրյա, և՛ 44- օրյա պատերազմներին։ Խոստովանում է՝ այդ պատերազմներին աղոթքն այլ կերպ էր հնչում։

Արցախից դուրս գալիս Հրայր սարկավագը եկեղեցուց խունկ է վերցրել, գրքերը, շարականների նոտաները թողել՝ մի օր վերադառնալու հույսով»,- նշված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։ 

Հիշեցնենք, որ  «Սրբազան պայքար» շարժման աջակից Հրայր սարկավագ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։  Նա կալանավորվել է երկու մասով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder