Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ինչու է տարածքային կառավարման նախարարն ու իր խորհրդականը մեկնում Թուրքիա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաև խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում. դա նախարարական ֆորում է։
Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդաթյանի և նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր՝ արդյո՞ք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը և Թուրքիայից Հայաստան ներմուծումը. արդյո՞ք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում և Թուրքիայից Հայաստանով տարանցում` դե յուրե, և, վերջապես` թուրքական բեռնատարները կարո՞ղ են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։ Չի բացառվում, որ Թուրքիա այցի իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։