Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կալանավորված Հրայր սարկավագը վերջին անգամ Ստեփանակերտի Մայր տաճարում կատարվել է «Տեր Ողորմեան»
Երկու ամսով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը եղել է Արցախի թեմի «Երիտասարդաց միության» պատասխանատուն։
«Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին աղոթքն ու Տեր Ողորմեան հնչեցին 2023թ. հոկտեմբերի 1-ին։
Այդ օրն էլ, ինչպես բոլոր մյուս օրերին, Հրայր սարկավագը քայլերն ուղղեց Ստեփանակերտի Մայր տաճար։
Վատառողջ էր, բայց ընկերոջ խնդրանքով երգեց «Տեր Ողորմեան»։
-«Ձայնս կտրված էր ու ի զարմանս ինձ ձայնս դուրս եկավ»։
Հրայր սարկավագ Հակոբյանը 2015-2017 զորակոչվել էր ՊԲ՝ որպես գնդերեց։ Մասնակցել և՛ քառօրյա, և՛ 44- օրյա պատերազմներին։ Խոստովանում է՝ այդ պատերազմներին աղոթքն այլ կերպ էր հնչում։
Արցախից դուրս գալիս Հրայր սարկավագը եկեղեցուց խունկ է վերցրել, գրքերը, շարականների նոտաները թողել՝ մի օր վերադառնալու հույսով»,- նշված է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման աջակից Հրայր սարկավագ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։ Նա կալանավորվել է երկու մասով։