Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հեղաշրջման պլանը» բացահայտելու իրավապահների օպերացիային զուգահեռ, նախօրեին սինքրոն «մարտնչում» էին նաև քաղաքական իշխանության` գործադիրի, օրենսդիրի ներկայացուցիչները, և անգամ Աշոտ Փաշինյանն էր դրան մասնակցում: Վիրավորական արտահայտությունների, լուտանքների, մեղադրանքների բեռը համաչափ բաշխել էին ՔՊ-ականների միջև, որ հանրությանը տեռորի ենթարկեն` իրենց ուղղված հորինված «տեռորի» թեմայով:
Ակնհայտ է, որ սցենարիստն ու դիրիժորը Նիկոլ Փաշինյանն էր, որը հրահանգել էր բոլորին՝ վճարել իշխանական տորթից օգտվելու բարձր հնարավորության դիմաց: Եվ անգամ Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը զերծ չմնացին այդ նողկալի արշավին մասնակցելուց: Բայց կային մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, պլստացել են, օրինակ՝ կարկառուն ՔՊ-ականներ Հակոբ Սիմիդյանն ու Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Եթե Արփինե Սարգսյանին և Սրբուհի Գալյանին թույլատրվել է «բացակայել», որովհետև ուժային կառույցներ են ղեկավարում և այլ կերպ են ծառայում, ապա կարող էին ներքաշել, օրինակ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, բայց նրանք խուսափել էին թաթախվելուց: ԱԺ-ից էլ կան բացականեր` Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Հրաչ Հակոբյանը և ուրիշներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։