Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օղորմի ասեմ ձեր իրականացրած, միլիոնավոր դոլարներ ու միլիոնավոր եվրոներ մսխած դատական «բարեփոխումներին». Ոսկան Սարգսյան
«Որ գրում եք՝ դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է իրեն բացարկի միջնորդությունը, որոշել է 2 ամսով կալանավորել Միքայել Սրբազանին, Մասիս Մելքոնյանից ինչ-որ այլ բա՞ն էիք սպասում, հո պատահական չեն իրեն մակագրել այդ գործը»,-նման կարծիք է հայտնել տովւշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Հայաստանի բոլոր իշխանություններին հարկավոր են եղել ու հարկավոր են դատավորներ, որոնք կատարեն իշխանության պատվերը,որպեսզի իրենց ընդդիմադիրներին կալանավորեն։ Եվ կապ չունի, որ այդ կալանավորվածներն անմե՞ղ են, թե` մեղավոր։ Օղորմի ասեմ ձեր իրականացրած, միլիոնավոր դոլարներ ու միլիոնավոր եվրոներ մսխած դատական «բարեփոխումներին»»։