Այսօր Գյումրու Յոթ Վերք եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի
Քաղաքական
11:09 29/06/2025
Հայաստան

Այսօր Գյումրու Յոթ Վերք եկեղեցում տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի

Շիրակի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում է բոլորին միասնական աղոթքի՝ ի աջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

«Հունիսի 29-ին, ժամը` 17:00-ին, երեկոյան ժամերգության ավարտից հետո Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում ( Յոթ Վերք) տեղի կունենա միասնական աղոթք՝ ի աջակցություն Սրբազան Հոր:

Միասնաբար աղոթենք հանուն արդարության, մեր Սրբազան Հոր ազատության և բոլոր նրանց համար, ովքեր արդարության ձայնը գերադասում են լռությունից»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder