Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եկեղեցականները հայտնվել են ԱԱԾ-ի օպերատիվ ուշադրության կենտրոնում. Փաշինյան
«Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Իրենց պրոբլեմն իրոք Աստծու հետ է»,-«Կրթվելը նորաձև է» շարժման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին և այդ մասին տեսագրությունը հրապարակելով ֆոյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի էջքի վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։
«Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»,-հայտարարեց նա։
Փաշինյանի հայտարարեց, թե, հոգևորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ–ից։ «Եկեղեցականները իրենց գործողություններով հայտնվել են օպերատեիվ ուշադրության կենտրոնում»,-տեղեկացրեց Փաշինյանը։