Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազությունն իր դիրքորոշումը 360˚փոխել է բացառապես վարչապետի հայտարարությունների ու գուցե հանձնարարությունների արդյունքում. Երեմ Սարգսյան
«Միքայել Սրբազանի նկատմամբ մեղադրանքն ամբողջությամբ ապօրինի է ու անհիմն։ սա միայն մեր դիրքորոշումը չի եղել։ Սա եղել է նաև դատախազության, ՔԿ դիրքորոշումը, մինչև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայլ սրբազանին։ այդ ժամանակագրությունը շատ հստակ է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միքայել սրբազանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Նա նկատեց՝ դատախաությունն ասում է, որ 2025-ի հունիսի 21-ին Սրբազանի հայտարարությունը հանդիսացել է որպես հիմք, բայց հունիսի 4-ին իրենք այդ պրոցեսն արդեն սկսկել են, դատախազությունն այդ հայտարարությունն ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունը՝ Քննչական կոմիտե։
«Երբ հետ ենք գնում հունիսի 4, տեսնում ենք, որ հունիսի 4-ին վարչապետն ուղիղ թիրախավորում է Միքայել Սրբազանին։ Այդ հրապարակումներից անմիջապես հետո իրավապահները միանգամից տեսնում են Միքայել Սրբազանի հարցազրույցն ու սկսում են շրջանառել»,-ընդգծեց Երեմ սարգսյանը։
Իրենց հարցին, թե դատախազությունը Սրբազանի երկու հայտարարության մասին է խոսում, դրանք առանձի՞ն հանցագործություններ են, դատախազությունից հայտնել են, որ հունիսի 21-ի հայտարարությունն առաջինի վերահաստատումն է։
«Բայց հունիսի 21-ի հայտարարությունը կարող է լինել օրինակ 2023 թ. հետպատերազմական հայտարարությունների վերահաստատում։ Դուք գիտեք, որ համացանցում հրապարակվել է Դանիել Իոաննիսյանի հարցման պատասխանը։ Դատախազությունն իր դիրքորոշումը 306 աստիճանով փոխել է բացառապես վարչապետի հայտարարությունների ու գուցե հանձնարարությունների արդյունքում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։