Տրանսպորտային անվճար երթևեկության ժամանակն ավարտվում է, չվճարողները կտուգանվեն. Ավինյան
Հասարակություն
11:33 30/06/2025
Հայաստան

Տրանսպորտային անվճար երթևեկության ժամանակն ավարտվում է, չվճարողները կտուգանվեն. Ավինյան

«Հարգելի քաղաքացիներ, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է։ Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո մեծ բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ»,-  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հայտարարեց, որ վաղը ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է օրենսդրական փաթեթ է, որով նախատեսվում է հստակ տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար։

«Որոշ ժամանակ մենք տեղեկատվական արշավը կիրականացնենք, ինչ որ մի փուլից կտուգանվեն այն մարդիկ, ովքեր չեն վճարիտրանսպորտից օգտվելու համար»,- ասաց Տ.Ավինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder