Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սնսելու համար Գլխավոր դատախազը կմտնի Ազգային ժողով. Սիմոնյան
Քաղաքական
15:53 01/07/2025
Հայաստան

Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սնսելու համար Գլխավոր դատախազը կմտնի Ազգային ժողով. Սիմոնյան

«Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սնսելու թույլտվություն ստանալու հարցով Գլխավոր դատախազը կմտնի Ազգային ժողով»,-ճեպազրույցում ասաց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում ձերբակալությունների ֆոնին անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։

Նա ասաց, թե դեռ Գլխավոր դատախազից համապատասխան գրությունը չի ստացել, բայց սպասում են։

Պատասխանելով հարցին, թե Արթուր Սարգսյանը կզրկվի՞ պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Սիմոնյանն ասաց. «Չեմ կարող ասել, մինչև չլինի չեմ կարող ասել»։

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարի ՔՊ-ն օրենք է փոխել և կարող են հատուկ անձեռնմխելիությունից  զրկելու համար արտահերթ նիստ հրավիրել։

Սիմոնյանը հստակ չնշեց, թե երբ է գլխավոր դատախազն այդ հարցով մտնելու խորհրդարան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder