Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինձ չսովորացնեք, ես ոնց քվեարկեմ. Արփի Դավոյանը՝ «Մայր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ դիմաց ակցիա իրականացնող անդամներին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներn ակցիա են իրականացնում ԱԺ մուտքի դիմաց՝ ընդդեմ հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին տուգանելու նախագծի։ Այն այսօր քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում։
Ավագանու ընդդիմադիր պատգամավորները իշխանական օրենսդիրներից հետաքրքրվում են՝ ինչպե՞ս են քվեարկելու բոյկոտող քաղաքացիների համար տուգանք նախատեսող նախագծին։
ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն ասաց՝ կքվեարկի այնպես, ինչպես որոշի խմբակցությունը։ Հարցին ի պատասխան արփի Դավոյանն արձագանքեց.
«Ինձ չսովորացնեք, ես ոնց քվեարկեմ»։