Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՌԴ անվտանգության ուժերը մտել են Վորոնեժի ադրբեջանցի գործարար Յուսուֆ Խալիլովի տունը
Հունիսի 1-ի երեկոյան անվտանգության ուժերը խուզարկել են Վորոնեժի ադրբեջանցի գործարար Յուսուֆ Խալիլովի տունը։ Այս մասին հայտնել է Baza Telegram ալիքը։
Նշվում է, որ Խալիլովը Yardy Superbar ռեստորանի սեփականատերն է, նաև՝ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր։ Լրագրողների տվյալներով՝ ձեռնարկատերը դեռևս պաշտոնապես չի ձերբակալվել։
Հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են Եկատերինբուրգում նախորդ տարիներին տեղի ունեցած հարձակումների գործերով կասկածյալների՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիների։ Ձերբակալվածներից երկուսը՝ Սաֆարով եղբայրները, ողջ չեն մնացել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ նրանցից մեկը մահացել է սրտի անբավարարությունից, իսկ երկրորդի պատճառները դեռևս պարզվում են։
Հունիսի 30-ին Ադրբեջանի անվտանգության ուժերը խուզարկել են ռուսական «Սպուտնիկ Ազերբայջան» գործակալության գրասենյակը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ գործողության ընթացքում, ենթադրաբար, ձերբակալվել են ԱԴԾ-ի երկու աշխատակիցներ։ Դեպքի կապակցությամբ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։