Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ ռազմավարական դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Քաղաքական
15:30 02/07/2025
Տարածաշրջան

Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ ռազմավարական դաշնակցային հարաբերություններին. Զախարովա

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշնակցային մակարդակին վերադարձնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք, իհարկե, կոչ ենք անում ադրբեջանական կողմին միջոցներ ձեռնարկել միջպետական ​​հարաբերությունների այն մակարդակին վերադառնալու համար, որը ձևակերպված է պաշտոնական փաստաթղթերում։ Հիշեցնեմ, որ սա ռազմավարական դաշնակցային մակարդակ է»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես նշել է Զախարովան, երկու երկրների հարաբերություններում ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներով։

Նա նաև հայտնել, որ Մոսկվան  դիմել է որպեսզի այցելեն Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողներին, սակայն այս պահին նման հնարավորություն չի տրամադրվել։

«Մենք, իհարկե, դիմել ենք դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն տալ այցելել Ռուսաստանի քաղաքացիներին։ Ցավոք, այս ամբողջ ընթացքում մենք բառացիորեն կապի մեջ ենք եղել մեր դեսպանատան, Ռուսաստանի դեսպանի հետ՝ առցանց ձևաչափով... Ցավոք, այս պահին Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին, այցելելու հնարավորություն չի տրամադրվել»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder