Առաջիկա երկու շաբաթների ընթացքում է, որ որոշել ենք հրավիրել խորհրդի նիստ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին
Քաղաքական
12:54 03/07/2025
Հայաստան

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում է, որ որոշել ենք հրավիրել խորհրդի նիստ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին

«Մշակման փուլում է, և առաջիկա երկու շաբաթների ընթացքում է, որ որոշել ենք հրավիրել խորհրդի նիստ և հրապարակային քննարկում անենք»,-անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը՝ կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

 Նրա խոսքով՝ Սահմանադրության  տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ քննարկում տեղի կունենա։

«Երբ ունենանք համապատասխան որոշումները՝ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,-նշեց նա։

Նախարարի հայտնեց, որ քննարկվելու է նաև Սահմանադրության նախագծի շրջանակներում Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը։

Անդրադառնալով ՀԷՑ-ի մասնավորեցման խնդրին՝ Գալյանն ասաց, թե

հանրությունը դժգոհ է կառույցի աշխատանքից, դրա համար էլ որոշել են այն պետականացնեն։

Նախարարը վստահեցրեց, թե ՀԷՑ-ի հետ կապված դժգոհությունները եղել են ավելի վաղ շրջանում, քննարկումներ են եղել, Փաշինյանն էլ հրահանգներն ավելի վաղ շրջանում է տվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում է, որ որոշել ենք հրավիրել խորհրդի նիստ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին