Արծվիկ Մինասյանից հետո եկած բոլոր նախարարների նկատմամբ էլ պետք է քրեական հետապնդում սկսեիք. Աննա Գրիգորյանը՝ դատախազին
Քաղաքական
14:01 04/07/2025
Հայաստան

Արծվիկ Մինասյանից հետո եկած բոլոր նախարարների նկատմամբ էլ պետք է քրեական հետապնդում սկսեիք. Աննա Գրիգորյանը՝ դատախազին

«Մենք գործը կարդում ենք, ուզում ենք հասկանալ՝ ինչն է  այստեղ խնդիրը, ինչ պետք է աներ Արծվիկ Մինասյանը ու չի արել»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

Ըստ Ա.Գրիգորյանի, եթե խնդիրն այն է, որ «ինքնակամ կառուցված առանձնատունը» պետք է քանդեր, նախարարի լիազորություններում  նման գործառույթ դրված չէ։

«Եթե ասում եք՝ պետք է քանդեր, նշանակում է, որ  նման գործընթաց պետք է անեիք նրան հաջորդած նախարարներ Էրիկ Գրիգորյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Սիմիդյանի նկատմամբ։ Այսինքն Արծվիկ Մինասյանից հետո եկած բոլոր նախարարների նկատմամբ էլ  պետք է քրեական հետապնդում սկսեիք, քանի որ նրանցից որևէ մեկի ժամանահատվածում չի քանդվել այդ տունը»,- ասաց Գրիգորյանը։  

Դատախազի պատասխաններից հետո՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Էստեղ իսկապես մի բան էն չի։  Մի բան էն չի-ն ո՞րն է... կոնկրետ քաղաքական հետապնդում է։ Հակառակ դեպքում, ինչպես իմ գործընկեր Թագուհի Թովմասյանը նշեց,  մի քանի կոնկրետ առանձնատների դեպքով հետապնդման կենթարկվեին այն նախարարները, որոնց  օրոք իսկապես կառուցվել են։ Արծվիկ Մինասյանի օրոք ոչ մի տուն, ոչ մի ինքնակամ շինություն չի կառուցվել»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder