Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան. Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից
Հեռուստապրոդյուսեր, շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն իր աջակցությունն է հայտնել երկու ամսով կալանավորված բարերար, գործարար Սամվել Կարապետյանին։
Մարտիրոսյանի մեկնաբանությունը Ինսթագրամի stories բաժնում հրապարակել է նրա կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը.
«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր գործարար և բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում նաև ինձ բազմաթիվ հարցերում։ Ես, իհարկե, մտահոգված եմ այս իրավիճակով, ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն պարոն Կարապետյանն ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։
Վստահ եմ, որ մեր մեծ հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։
