Փաշազադեն ակնկալում է, որ ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Երևան
Քաղաքական
19:16 05/07/2025
Տարածաշրջան

Փաշազադեն ակնկալում է, որ ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Երևան

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ակնկալում է, որ ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Երևան։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնում է «Ղարաբաղում գտնվող բոլոր կրոնական հուշարձանները՝ առանց որևէ կրոնական խտրականության»։

Ալլահշուքյուր Փաշազադեն նաև անդրադարձել է  «Իրևանի ղազիաթի» վերականգնման հարցին. «Մենք վերջերս վերականգնեցինք Իրևանի Ղազիյաթը։ Աստված օրհնի մեզ, մենք նույնպես կգնանք այդ հողերը և կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները այնտեղ, և մեր կրոնական գործիչները կաշխատեն այնտեղ»։

Ղազիաթը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիներում թեմին։ Խորհրդային տարիներին ղազիաթները տարածված էին մուսուլմաններով բնակեցված շրջաններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder