Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Զուրաբյան. Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը
«Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության եւ ազգային սոցիումի վարվելակերպի եւ խաղի կանոնների մասին»,-Սահմանդրության օրվա առիթվ գրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Նա շարունակում է.
«Ով չի հարգում Սահմանդրությունը եւ խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որեւէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարեւանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին եւ պետությանը: Եթե կուզեք` չի հարգում անգամ ինքն իրեն, հետեւաբար հանրայնորեն ընդունում է, որ ինքը հարգանքի արժանի չէ` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես` քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի եւ թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:
Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ եւ քաղցրությամբ, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»։