Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Օպել» մակնիշի վարորդներին «համբալ» ասելու գործով վարորդների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը դատարանը մասնակի բավարարել է։ Այս մասին հայտնեց Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության Գիգո Իսկանդարյանը հայտնեց, որ իրենք պահանջել էին 500 հզ դրամ, դատարանը բավարարել է 250 հզ դրամը։
«Միջոցներն օգտագործվելու են բարեգործական նպատակով»,-ասաց Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Oragir.news-իհարցման ժամանակ Տիգրան Ավինյանի հայրն արդարացրել էր թանկացումն ու հայտարարել. «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։