Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշազադեն ակնկալում է, որ ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Երևան
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ակնկալում է, որ ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Երևան։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնում է «Ղարաբաղում գտնվող բոլոր կրոնական հուշարձանները՝ առանց որևէ կրոնական խտրականության»։
Ալլահշուքյուր Փաշազադեն նաև անդրադարձել է «Իրևանի ղազիաթի» վերականգնման հարցին. «Մենք վերջերս վերականգնեցինք Իրևանի Ղազիյաթը։ Աստված օրհնի մեզ, մենք նույնպես կգնանք այդ հողերը և կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները այնտեղ, և մեր կրոնական գործիչները կաշխատեն այնտեղ»։
Ղազիաթը համապատասխանում է քրիստոնեական եկեղեցիներում թեմին։ Խորհրդային տարիներին ղազիաթները տարածված էին մուսուլմաններով բնակեցված շրջաններում։