Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Սպորտ
16:56 06/07/2025
Հայաստան

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը չորրորդ շրջանում 6:4, 6:2, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայխշակին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 46 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի եւ աշխարհի 44-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ