ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունների մասին
Իրավունք
09:56 08/07/2025
Հայաստան

ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունների մասին

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը  կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Panorama.am-ը տեղեկացավ  քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից։ 

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- նշեց նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ժամը 08.00-ի սահմաններում իրավապահները մտել են ՀԷՑ, նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, իրականացնում են խուզարկություններ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունների մասին