Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասին
Իրավունք
10:49 08/07/2025
Հայաստան

Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասին

«Առավոտյան 08.00-08.15  տեղեկացրեցին, որ, ոնց հասկանում եմ, ոստիկաությունը և քննչական կոմիտեն գործողություններ պետք է իրականացնեն ՀԷՑ-ում։ Ներկայացվել են դատարանի որոշումները, հիմա քննչական գործողություններ են իրականացվում»,- լրագրողներին ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց, որ խոստացել են շատ արագ վերջնացնել, որպեսզի նաև մեր աշխատանքը չպարալիզացվի։

«Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել։ Հուսով ենք, արագ կավարտեն, մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»,- ասաց Ղազինյանը։ 

Նա հայտնեց, որ ՀԷՑ-ի այլ մասնաճյուղերում խուզարկություններ չեն իրականացվում։ 

Ինչ վերաբերում է  հարուցված քրեական գործերին, նա նշեց. «Գլխավոր տնօրենի պաշտոնակատար որևէ ձևով որևէ պաշտոնական խողովակով որևէ բան չեմ ստացել։ Մինչ այս պահը որևէ ինֆորմացիա չունեի»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասին