«Красо́тка».Գալուստյանի գրառումը նախկին կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ
Համացանց
15:21 08/07/2025
Աշխարհ

«Красо́тка».Գալուստյանի գրառումը նախկին կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ

Շոումեն Միխայիլ Գալուստյանը շնորհավորել է նախկին կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ: Արտիստը մեկնաբանություն է թողել հոբելյարի Instagram-ի գրառման տակ, որտեղ նա լուսանկարվել է սեղանի վրա մինի զգեստով։

«Շնորհավոր ծնունդդ, Красо́тка»,-գրել է շոումենը։

«Շնորհակալություն, սիրելիս»,-պատասխանել է Վիկտորիա Գալուստյանը։

2025 թվականի ապրիլին 18 տարվա ամուսնությունից հետո շոումենը հայտարարեց ամուսնալուծության մասին: Նրանք ունեն երկու դուստր՝ Էստելլա և Էլինա: Մայիսին լրագրող Ալյոնա Մարտինովան ասել է, որ ամուսինների բաժանման պատճառը կարող է լինել կատակերգուի սիրավեպը դիմահարդար Միլենայի հետ, ով այժմ հղի է: Սակայն աղջիկը հերքել է այդ լուրերը: Ավելի ուշ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ գոհ չէ իրենց անձնական կյանքի քննարկումներից: Գործարար կնոջ խոսքով՝ ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել կամ լքել: Ամուսնալուծության որոշումը համատեղ է եղել: Շոումենի նախկին կինը նրան անվանել է լավ, պարկեշտ և բարի մարդ: Նա վստահեցրեց, որ արտիստն էլ հիմա հեշտ ժամանակներ չի ապրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder