Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջիկայում իշխող վարչախմբի կողմից սպասվում են զիջումներ, դրա համար իրենց պետք է մեկուսացնել բոլոր դերակատարներին. Աննա Գրիգորյան
«Այս գործընթացներում դատարանից արդար դատավճիռներ, որոշումներ սպասելն իսկապես անմիտ է»,- Ավան Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դատարանում քննվում է անձեռնմխելիությունից զրկված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը, դատավորն է Արտակ Կարապետյանը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ գործողություններին, Ա.Գրիգորյանը նշեց. «Գործընթացները պետք է ոչ թե առանձին ֆրագմենտներով դիտարկել, այլ հասկանալ, որ մեծ պրոցեսի տարբեր տարրեր են։
Եկեղեցու, բարերար Սամվել Կարապետյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավորների, այլ դերակատաների նկատմամբ տեղի ունեցողն ուսումնասիրելով՝ պետք է հասկանալ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում։ Երկու հիմնական պատճառ կարող եմ բերել՝ 2026 թվականի ընտրություններից առաջ քաղաքական գործընթացներից մեկուսացնել բոլոր հիմնական դերակատարներին, բայց իմ հիմնական վարկածն այն է, որ առաջիկայում իշխող վարչախմբի կողմից սպասվում են այնպիսի զիջումներ, գործողություններ, որ իրենց պետք է մեկուսացնել բոլոր դերակատարներին, ովքեր կարող են ազդեցություն ունենալ, դիմադրել կայացվող որոշումներին։
Այսինքն, այս բոլոր թիրախավորումները խնդիր են դրել ոչնչացնելու ազգային ինքնության բոլոր տարրերը, այն ինստիտուտները, մարդկանց, որոնք որևէ ազդեցություն կարող են ունենալ քաղաքական գործընթացների վրա։ Այդ գործընթացները կարող են լինել ինչպես ընտրությունները, այնպես էլ գալիք զիջումներից առաջ որոշակի դիմադրության ճակատի ձևավորումը»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն, Ա. Գրիգորյանը նշեց. «Մեր երկրի թիվ մեկ ահաբեկիչ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջնորդելու է այդ շարշումը դեպի Մայր Աթոռ։ Դե ում համար ազատագրում, ում համար ուղղակի ներխուժում»։