Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ցավերի պատճառով վաղաժամ ավարտել էր մարզումը։ Լրագրողներն ու երկրպագուները սկսել են խոսել Զախարյանի նոր վնասվածքի մասին, բայց իսպանական ակումբն լավ լուր է հայտնել՝ Զախարյանը վնասվածք չունի։
«Արսենը վնասվածք չունի, բժիշկները բացառել են դա։ Նա միայն ցավ ունի (ոտնաթաթի մկանում), և նա կաշխատի միայնակ անհատական ծրագրով, մինչև այդ ցավը անցնի», - «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության պատասխանը մեջբերում է Sport24-ը։
Ընդհանուր առմամբ, Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 44 պաշտոնական խաղ։ Դրանցում կիսապաշտպանը խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Զախարյանի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։