Տաթև Սրբազանը Մայր Աթոռի դեմ հարձակումների մասին խոսելիս հուզվեց
Հասարակություն
16:55 10/07/2025
Հայաստան

Տաթև Սրբազանը Մայր Աթոռի դեմ հարձակումների մասին խոսելիս հուզվեց

«Այն անձը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հացը կերած է,  չի կարող դավաճանել այս կառույցին»,- ասում է Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյան ու հուզվում։

Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը շարունակում է. «Եթե որևէ մեկն ինձ անձամբ իմ աշխարհիկ անունով տա, ես նրան երբեք բարև չեմ տա, քանի որ դա նշանակում է, որ ինքը չի ընդունում իմ օծումը։

Այս պարագայում Վեհափառ Հայրապետն ընտրված է Ամենայն Հայոց Կաթողիկոս, իր անունն է Գարեգին Երկրորդ կաթողիկոս Ամենայն Հայոց։ Ուրեմն եթե իրենք չեն ընդունում Հայրապետին, նշանակում է, որ 1999 թվականից ի վեր  բոլոր մկրտվածները, բոլոր ձեռնադրվողները՝  եպիսկոպոս, քահանա, բոլոր տաճարները, որոնք օծված են  մյուռոնով, որովհետև սուրբ մյուռոնն  օծվել է  անձամբ Վեհափառ Հայրապետի ձեռքով, դրանով են օծվել եպիսկոպոսները, քահանաները, եկեղեցիները, երեխաներն ամբողջ աշխարհով մեկ... Աշխարհի  10 միլիոն հայությունից գոնե 7 միլիոնը այդ մյուռոնն ունեն, կնշանակի 7 միլիոն հայ այսօր աշխարհում քրիստոնյա չէ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder