Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Գալուզին
Քաղաքական
10:43 11/07/2025
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: «Իզվեստիա»-ի հաղորդմամբ, ասել է  ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Դիվանագետը ընդգծել է, որ դրան հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։

Մենք ենթադրում ենք, որ այս ուղղություններով էլ պետք է առաջ շարժվել՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տնտեսական կապերի և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում, սահմանների սահմանազատում՝ հաջորդող սահմանագծմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ու խորհրդարանների միջև երկխոսության հաստատում։

Եվ, իհարկե, ռուսական կողմը, իբրև եռակողմ պայմանավորվածությունների մասնակից, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում։ Բնականաբար, այն ձևով, ինչպես հարմար կլինի երկու կողմին»,- ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Գալուզին