Խոշոր ավտովթար Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին
Հասարակություն
21:25 11/07/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին

Հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Դավեյանը իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

«Կողաշրջման հետևանքով բեռնատարում բարձված ցեմենտը ու ավազը թափվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder