Տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթարի վերաբերյալ
Քաղաքական
21:51 10/07/2025
Հայաստան

Տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթարի վերաբերյալ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) պոչատարի վթարի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է «Ecolur» -ը;

«Պոչատարի վթարի հենց առաջին օրվանից վարույթ է հարուցվել։ Այս պահին ստուգում ենք իրականացնում»,- «Ecolur» -ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ակտիվ քաղաքացիների հետ հուլիսի 10-ին ունեցած հանդիպման ժամանակ։

«Մեր ստուգող խումբը հենց հիմա այնտեղ է։ Արդյունքների մասով կհասկանանք՝ վնաս կա, թե չկա։ Եթե կա, բնականաբար, հաղորդում կներկայացնենք։ Մոտ 30 րոպեի չափ է վթարը տևել։ Նախնական մենք լաբորատորիա ենք ուղարկել, որպեսզի հասկանանք, թե ընդհանրապես գետ լցվել է, թե չի լցվել»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Արծվանիկի պոչամբար գնացող պոչատարի վթարը տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 4-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder